211652_close_icon
views-count1714 դիտում article-date 16:37 10-11-2021

Սամբոյի աշխարհի առաջնությունում Հայաստանը կունենա 11 մասնակից

Սամբոյի աշխարհի առաջնությանը Հայաստանը կմասնակցի 11 մարզիկով:

Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նոյեմբերի 12-14-ը Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կանցկացվի սամբոյի աշխարհի 2021թ. առաջնությունը:

Մրցագորգ դուրս կգան աշխարհի շուրջ 50 երկրի ուժեղագույն մարզիկները՝ վիճարկելու չեմպիոնի տիտղոսը մարզական սամբոյի՝ տղամարդկանց և կանանց, մարտական սամբոյի՝ տղամարդկանց յոթական քաշային կարգերում:

Տարվա ամենակարևոր մարզական միջոցառմանը Հայաստանի սամբոյի ֆեդերացիան կներկայանա 11 մարզիկով.

Կանայք

Մելինե Մամիկոնյան-50կգ

Վարսիկ Գրիգորյան-54 կգ

Տղամարդիկ /մարզական սամբո/

Գրիգոր Մխիթարյան-58կգ

Մաքսիմ Մանուկյան-64կգ

Անդրանիկ Նաղդալյան-71 կգ

Արթուր Հակոբյան-79 կգ

Արսեն Ղազարյան-88կգ

Տղամարդիկ /մարտական սամբո/

Արմեն Մնացականյան-58կգ

Համլետ Սուքիասյան-64կգ

Մհեր Մերջանյան-71կգ

Կարեն Ավետիսյան-98կգ

Տաշքենդ են մեկնել նաև մարզիչներ Էռնեստ Միրզոյանը, Հայկ Ավետիսյանը, Գագիկ Ղազարյանը, Վովիկ Խոջայանը, մրցավար Ազատ Անդրյանը: Պատվիրակության ղեկավարն է Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը:

Աշխարհի չեմպիոնները մեդալից ու հավաստագրից բացի կստանան նաև դրամական մրցանակներ՝ 4000 ԱՄՆ դոլարի չափով, արծաթե մեդալակիրները՝ 3000, բրոնզե մեդալակիրները՝ 2000:

Նմանատիպ նյութեր