Իշխան Զաքարյանը դուրս կգա «Պատիվ ունեմ» խմբակցությունից, իսկ մանդատը վայր չի դնի․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ խոսվում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Իշխան Զաքարյանի՝ խմբակցությունից դուրս գալու մասին։ Զաքարյանն օրերս խմբակցության ղեկավարությանը հայտնել է, որ որոշումն արդեն կայացրել է եւ, ըստ ամենայնի, առաջիկայում կհրապարակի։ Պրոցեսը, որը սկսվել էր ամիսներ առաջ, գուցե` նոր ԱԺ-ի կազմավորման առաջին իսկ պահից, պարզապես սառեցվել էր Արթուր Վանեցյանի շնորհիվ։
Մեր տեղեկություններով, նա նախատել էր Զաքարյանին, հորդորել խմբակցությունը լքելու դեպքում մանդատից հրաժարվել։ Սակայն Զաքարյանի ՔՊ-ական ընկերները` Խաչատուր Սուքիասյանի ղեկավարությամբ, ավելի համառ են գտնվել: Մեր աղբյուրների պնդմամբ՝ իշխանությանը հաջողվել է Զաքարյանին պոկել ընդդիմությունից, եւ առաջիկայում նա կհայտարարի, որ գործունեությունը շարունակելու է «անկախ պատգամավորի կարգավիճակում»»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։