211652_close_icon
views-count2244 դիտում article-date 10:48 18-12-2020

«Վերցնում եմ մանդատը և դուրս գալիս «Իմ Քայլը» խմբակցությունից». Գևորգ Աճեմյան

Սիրելի հայրենակիցներ, «Իմ Քայլը» դաշինքով Երևանի ավագանու հաջորդ թեկնածուն ես եմ. ցանկանում եմ տեղեկացնել, որ վերցնում եմ մանդատը և դուրս գալիս «Իմ Քայլը» խմբակցությունից։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գեւորգ Աճեմյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Տեղեկացնեմ նաև, որ առաջին իսկ հարցը, որով զբաղվելու եմ, ոչ լեգիտիմ քաղաքապետի հրաժարականն է լինելու, ով երբևէ չի էլ եղել լեգիտիմ։ Փաստացի, մենք ունեցել ենք վարչապետ Փաշինյան ու քաղաքապետ Փաշինյան։ Իսկ այս ազգադավ, պետական դավաճանին օր առաջ պետք է ոչ միայն հեռացնել իշխանությունից իր տերերով հանդերձ, այլ նաև պատասխանատվության ենթարկել օրենքի ողջ խստությամբ՝ առանց մեղմացուցիչ հանգամանքների։ Հ.Գ. իսկ 2018 թվականի ֆեյքափոխության, պետական տեռորի ու թալանի համար սերժ սարգսյանն անձամբ պատասխան է տալու. և ոչ միայն սերժ սարգսյանը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Սիրելի հայրենակիցներ, <<Իմ Քայլը>> դաշինքով Երևանի ավագանու հաջորդ թեկնածուն ես եմ։ Ցանկանում եմ տեղեկացնել, որ վերցնում...

Posted by Gevorg Atshemyan on 2020 թ. դեկտեմբերի 17, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր