211652_close_icon
views-count66383 դիտում article-date 21:21 31-10-2021

Հերթական ողբերգական ավտովթարը Երևան-Գյումրի մահաբեր հատվածում. Lexus-ը բախվել է բետոնե արգելապատնեշներին և մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում. ավտոմեքենայից դուրս հայտնաբերվել է կնոջ դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 31-ին, հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել ժողովրդին արդեն հայտնի՝ Երևան-Գյումրի ավտոճանապարհի մահաբեր 50 կմ հատվածում:
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 20:10-ի սահմաններում, Lexus մակնիշի ավտոմեքենան` դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, և մի քանի պտույտ շրջվել:
 
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է: Նրա դին օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս:
 
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալներ Հայկ Դավթյանի, Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ:
 
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վահան Նասոյանի գլխավորությամբ:
 
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Թալինի քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հարությունյանի  գլխավորությամբ:
 
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած կնոջ ինքնությունը, ինչպես նաև՝ արդյոք նա է եղել վարորդը:

22:10. Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ավտոմեքենան վարել և տեղում մահացել է Գյումրիի բնակիչ, 44-ամյա Արմինե Գաբրիելյանը:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը՝ հոկտեմբերի 20-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։00-ի սահմաններում մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու Հյուսիս-Հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված բետոնե արգելապատնեշներին, մի քանի պտույտ գլորվել և հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տեղում մահացել էին, 12 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին՝ մի մասը՝ «Թալին», մի մասը՝ «Աշտարակ» բժշկական կենտրոններ։

Օպերատիվ էին գործել Աշտարակի և Թալինի հիվանդանոցների բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։ 

Մահացածները հայտնաբերվել էին ավտոմեքենայից դուրս, տարբեր տեղերում։

Օպերատիվորեն ժամանել էին Արտակարգ իրավիճակների նախարարության  փրկարար ծառայության Թալինի թիվ 22 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ հերթափոխի պետ Դավիթ Սիմոնյանի գլխավորությամբ։ 

Վիրավորներից մի քանիսին փրկարարներն էին քաղաքացիների և բժիշկների օգնությամբ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ 

Օպերատիվորեն ժամանել էին նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Դավթյանի, վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։ 

Դեպքի վայր էին ժամանել ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանն ու ՀՀ ՃՈ պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը։

Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Թալինի բաժնի պետ Վահան Նասոյանը։ 

Հիվանդանոց էր մեկնել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Համբարձում Սարգսյանի գլխավորությամբ՝ պարզելու համար վիրավորների ինքնությունը։
 
Վթարի մասին ՃՈ-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել էր Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Սամվել Սիմոնյանի, քննչական բաժնի պետ Արտակ Պետրոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Հարությունյանի գլխավորությամբ։ 

Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
 
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 73+
73+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր