211652_close_icon
views-count1827 դիտում article-date 16:38 29-10-2021

Հակառակորդը հետ է հանձնել Կոռնիձորի բնակչին պատկանող թվով 106 գլուխ ոչխարները. ձիերից երկուսը ինքնուրույն են վերադարձել, մեկը մնացել է հակառակորդ կողմի մոտ

Տեղի համայնքապետարանից հայտնում են. «Այսօր հոկտեմբերի 29-ին Տեղ համայնքի ղեկավար՝ պարոն Դ. Ղուլունցի, ՀՀ Սահմանապահ զորքերի ուղեկալի պետ, փոխգնդապետ՝ Դավթյանի և Ռուսական սահմապահ զորքերի կողմից ձեռնարկված, համակարգված և նպատակային գործողությունների արդյունքում հակառակորդի կողմից ետ է հանձնվել ս/թ հոկտեմբերի 22-ին Կոռնիձորի բնակչին պատկանող թվով 106 գլուխ ոչխարները:

Տեղեկացնում ենք Ձեզ, որ վերջերս ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից լրատվամիջոցներով տարածված լուրերը, այն մասին, որ Ադրբեջանցիներն են մտել Կոռնիձորի վարչական տարածք և հափշտակել. բացառապես ապատեղեկատվություն է:

Հորդորում ենք բոլորին չխեղաթյուրել որևիցէ տեղեկատվություն, սպասել Տեղի համայնքապետարանի պաշտոնական հաղորդագրություններին, անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք համագործակցել բոլորի հետ:
Տեղ համայնքի ղեկավարը մշտապես կանգնած է իր ժողովրդի կողքին և մտահոգ է նրանց բոլոր խնդիրներով»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր