2176 դիտում
09:12 29-10-2021
Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման կարիքը հասունացել է. ռուս վերլուծաբան. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած դեռ հստակություն չկա, սակայն նոյեմբերի սկզբին հնարավոր Փաշինյան-Պուտին-Ալիեւ հանդիպման թեման շարունակում է մնալ վերջին օրերին Հայաստանում քննարկվող ամենաթեժն ու քննարկվողը: Խորհրդարանում այս հարցի շուրջ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշեց. «Եթե ՌԴ-Հայաստան-Ադրբեջան հանդիպման անցկացման մասին պայմանավորվածություն ձեռք բերվի, Կրեմլը ժամանակին կտեղեկացնի»:
«Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի շուրջ զրուցել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ, որը նկատեց, որ նման հանդիպման կարիքը հասունացել է՝ ընդգծելով, թե նախապատրաստական փուլում նման հանդիպումները բնական են: «Պարզ է, որ հանդիպում պետք է տեղի ունենա, այդպիսին նախապատրաստվում է, սակայն կարծում եմ՝ օրակարգն այնքան էլ հստակ չէ: Ամենայն հավանականությամբ, կան ինչ-որ մշակումներ, պատկերացումներ »,- նշեց Տարասովը:
Վերջինիս խոսքով՝ ինչպես տարածաշրջանում, այնպես էլ կողմերի միջեւ իրավիճակը բավականին բարդ է, քանի որ դրական նախադրյալներ գործընթացի համար չկան»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2798 դիտում
21:56 10-03-2021
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում կարևոր է Պուտին-Ալիև երկխոսությունը. վերլուծաբան
3225 դիտում
15:26 23-10-2021
Պեսկովը մեկնաբանել է Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման մասին լուրերը
5669 դիտում
09:52 25-07-2017
Պուտին-Ալիև հանդիպմանը կհաջորդի՞ Պուտին–Սարգսյան հանդիպումը. «Փաստ»
Այս բաժնից
931 դիտում
08:50 09-11-2024
Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը շահագրգռված չէ գերիների ու բռնի առևանգվածների ազատ արձակման հարցում. «Փաստ»
877 դիտում
08:29 09-11-2024
Կապիտուլացիայից 4 տարի անց. ինչ ունենք. «Ժողովուրդ»