211652_close_icon
views-count160111 դիտում article-date 19:21 28-10-2021

Ողբերգական դեպք Լոռու մարզում. Վանաձորում՝ լոգարանի վաննայում հայտնաբերվել է 14-ամյա աղջնակի դի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝   քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը  18:20-ի սահմաններում «Վանաձոր» բժշկական կենտրոն շտապօգնության  բրիգադը  Տարոն  2 թաղամասի շենքերից մեկից մահացած վիճակում տեղափոխել է մի երեխայի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխան հիվանդանոց  է տեղափոխվել իր բնակարանի լոգարանից: Նրան լոգարանում հայտնաբերել են հարևանները: Վերջինս  եղել է ջրով լի վաննայում՝ հեռախոսով և ականջակալներով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրծքավանդակի հատվածում հոսանքահարման հետք կա:

Այս պահին դեպքի վայր են ժամանում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը 14-ամյա Ինեսա Օ.-ն է:

Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական  վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատը:

 Փաստի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Արմինե Դանիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր