Գյումրու քաղաքապետարանում բաժնի պետերի են ձերբակալել․ քաղաքապետի ընտրության նախաշեմին ԱԱԾ-ն ստուգումներ է սկսել. aravot.am
Aravot.am-ին հասած տեղեկություններով, ԱԱԾ-ն երեկ ձերբակալել է Գյումրու քաղաքապետարանի երկու բաժնի պետերի՝ քաղաքաշինության և ճարտարապետության բաժնի պետ Արթուր Հակոբյանին և անշարժ գույքի կառավարման բաժնից Հովիկ Գևորգյանին։
Գյումրու քաղաքապետարանից պարզաբանում ստանալ չհաջողվեց, մարզի իրավապահները հաստատեցին մեր տեղեկությունը։ Թե ո՞րն է պատճառը, ի՞նչ հանցանքի մեջ են կասկածվում, պաշտոնապես դեռ չի մեկնաբանվում, ամենայն հավանականությամբ ԱԱԾ-ն հանդես կգա պաշտոնական հաղորդագրությամբ։
Փոխարենը շտապում են մեկնաբանություններ անել շարքային գյումրեցիներից ոմանք՝ զարմանալով, թե ինչո՞ւ Գյումրու քաղաքապետի ընտրության նախաշեմին է ԱԱԾ-ն սկսել ստուգումներ անցկացնել քաղաքապետարանում և արդյո՞ք սա ՏԻՄ ընտրություններում ձայների քանակով առաջին տեղը զբաղեցրած «Բալասանյան դաշինքի» աչքը վախեցնելու միջոց չէ, որպեսզի ՔՊ-ի հետ հնարավոր համագործակցության դեպքում առավել շատ պաշտոններ զիջի իշխող քաղաքական ուժին։
Մանրամասներն՝ այստեղ