«Լեոն» հաղթեց ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի առաջին խաղում
Օգոստոսի 29-ին շվեդական Ուդևալա քաղաքում մեկնարկեց 2018/2019թթ. ֆուտզալի Չեմպիոնների Լիգայի նախնական փուլի խմբային մրցաշարը:
Հայաստանի չեմպիոն «Լեոն» առաջին խաղում մրցեց իսլանդական «Վենգիր Յուպիտերս» թիմի հետ և հաղթեց 8:2 հաշվով:
Մեր թիմի կազմում չորս գոլի հեղինակ դարձավ Սարո Գալստյանը, մեկական անգամ աչքի ընկան Մարկո Ռադովանովիչը, Մաթեուսը, Գարեգին Մաշումյանը և Էդվարդ Մկրտչյանը:
Խմբի մյուս խաղում «Ուդևալան» պարտության մատնեց Չեռնոգորիայի ներկացացուցիչ «Չելիկ» թիմին 4:2 հաշվով:
[b]Մրցաշարի խաղացանկը
[/b]
30.08 Չելիկ-Լեո 19:00
30.08 Ուդևալա-Վենգիր Յուպիտերս 21:30
01.09 Վենգիր Յուպիտերս-Չելիկ 16:00
01.09 Լեո-Ուդևալա 18:30
[b]Հանդիպումների սկիզբը՝ Երևանի ժամանակով:[/b]