211652_close_icon
views-count22180 դիտում article-date 23:32 25-10-2021

Լոռու մարզի Շնող համայնքում տեղի ունեցավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված երջանկահիշատակ Հովիկ Մելիքսեթյանի 90-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

 Հոկտեմբերի 23-ին, Լոռու մարզի  Շնող համայնքում տեղի ունեցավ  հուշ-ցերեկույթ՝ նվիրված երջանկահիշատակ Հովիկ  Մելիքսեթյանի 90-ամյակին, ում անունը 2007 թվականից կրում է տեղի դպրոցը:

 Միջոցառումից  առաջ Շնող համայնքում գործող եկեղեցում Տեր Հեթում քահանա Թարվերդյանը աղոթք բարձրացրեց առ Աստված,  այնուհետև տեղի ունեցավ տարելիցի հոգեհանգստի  կարգ, որտեղ ներկա էին Հ. Մելիքսեթյանի ընտանիքի անդամները,  միջոցառման մասնակիցներ:

 Այնուհետև Հ. Մելիքսեթյանի անվան դպրոցի բակում  իրականացվեց  ծառատունկ՝ տնկվեցին մշտադալար եղևնիներ, իսկ դպրոցում գտնվող հուշագրքում մասնակիցների կողմից գրառումներ կատարվեցին:

  Շնող համայնքում ծառատունկ իրականացվեց  նաև Հայրենական Մեծ պատերազմի  հուշակոթողի տարածքում:

Հուշ-ցերեկույթը  շարունակվեց  տեղի մշակույթի տանը, որտեղ   դպորցի սաները կազմակերպել էին  միջոցառում, որի ընթացքում  էլ պրոֆեսոր Հ. Մելիքսեթյանի  մասին խոսեցին և հուշերով կիսվեցին  նրա  գործընկերները, ինչպես նաև  մտերիմները, հարազատները:

Միջոցառմանը  ներկա էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, դասախոսներ, մտավորականներ,  Ալավերդու և Շնողի համայնքապետերը, հյուրեր:

Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 235+
235+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր