1443 դիտում
17:25 23-10-2021
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ
Եվրոպական միությունը մտադիր է նոր պատժամիջոցներ սահմանել Բելառուսի նկատմամբ՝ ԵՄ-Բելառուս սահմանին միգրացիոն ճգնաժամ առաջացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին, ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի, նշված է Եվրամիության առաջնորդների համատեղ հայտարարության մեջ, որն ընդունվել է հոկտեմբերի 21-22-ը Բրյուսելում տեղի ունեցած Եվրամիության խորհրդի գագաթնաժողովի արդյունքներով:
«Եվրամիությունը կշարունակի շտապ կարգով հակազդել բելառուսական վարչակարգի շարունակական հիբրիդային հարձակմանը՝ մասնավորապես սահմանափակող միջոցներ կիրառելով ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ», - ասված է համատեղ հայտարարության մեջ:
ԵՄ ղեկավարության պնդմամբ՝ Բելառուսը անօրինական ներգաղթյալներ է ուղարկում Եվրամիության երկրներ: Եվրոպական լիդերները հայտարարել են, որ իրենց համար անընդունելի են ներգաղթյալներին քաղաքական նպատակներով օգտագործելու երրորդ երկրների փորձերը:

Նմանատիպ նյութեր
1096 դիտում
15:08 11-01-2023
Եվրամիությունը նոր պատժամիջոցներ կսահմանի Բելառուսի նկատմամբ
935 դիտում
14:20 12-12-2014
ԵՄ-ը մինչև նոր գագաթաժողովը հավելյալ պատժամիջոցներ կսահմանի Ղրիմի նկատմամբ
3243 դիտում
11:56 22-12-2017
ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նոր պատժամիջոցներ կսահմանի Հյուսիսային Կորեայի նկատմամբ
Այս բաժնից
856 դիտում
21:35 27-01-2025
Ռուսաստանի և Բրազիլիայի նախագահները քննարկել են երկկողմ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր
673 դիտում
18:33 27-01-2025
Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական շփումներ է ունեցել Իրաքում