211652_close_icon
views-count2190 դիտում article-date 10:41 23-10-2021

Ստացվում է՝ ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը հակասում է Փաշինյանի և նրա թիմակիցների հեղափոխությանը․ «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է․ «Հայաստանի իշխանությունն արշավ է սկսել Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ինստիտուտի դեմ՝ ի դեմս ՄԻՊ Արման Թաթոյանի։ Եթե նախկինում դա իրականացվում էր իշխանության հետ անուղղակիորեն աֆիլացված անձանց կամ կառույցների միջոցով, ապա հիմա իշխանությունն անցել է դիմահար հարձակման՝ այդ գործում ներգրավելով պետական գերատեսչություններ՝ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), Ազգային անվտանգության ծառայություն (ԱԱԾ), Ազգային անվտանգության խորհուրդ (ԱԽՔ)։ ՀՀ ՄԻՊ-ի դեմ արշավի հարցում Հայաստանի իշխանական կառույցները գործում են սինքրոն․․․ Ադրբեջանի պետական կառույցների ու քարոզչամեքենայի հետ։

Այսինքն՝ ՀՀ գործող իշխանությունը՝ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պետական կառույցները, թշնամի երկրի իշխանության հետ համահունչ պայքար են մղում այն կառույցի դեմ, որ զբաղված է նույն այդ թշնամի երկիր Ադրբեջանի ոտնձգություններից ՀՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ ու այդ իրավունքների խախտումների մասին միջազգային հանրությանն իրազեկելով։

Պատահականությո՞ւն է։ Վստահաբար ո՛չ։ Դա, սակայն, ՄԻՊ-ի դեմ ՀՀ իշխանությունների գործողությունների միայն արտաքին շերտն է։ Թաթոյանի դեմ արշավն ունի նաև ներքին դրդապատճառներ։ 2018 թվականի իրադարձություններից հետո Հայաստանում հետևողականորեն կազմաքանդվել են պետական գրեթե բոլոր ինստիտուտները։ Այդ համատեքստում ՄԻՊ-ը մնացել է գրեթե միակ աշխատունակ ու արդյունավետ գործող կառույցը, որը փչացնում է կազմաքանդված պետական ու հանրային կառավարման համակարգի ամբողջական պատկերը։

Բայց ուշադրության է արժանի հատկապես ԱԽՔ Արմեն Գրիգորյանի այն ձևակերպումը, թե Արման Թաթոյանը «հանդես է գալիս հակահեղափոխական հայտարարություններով»։ Ստացվում է, որ ՀՀ քաղաքացու իրավունքների պաշտպանությունը, այդ թվում ու առաջին հերթին՝ թշնամական պետության ոտնձգություններից, հակասում է Փաշինյանի և թիմակիցների հեղափոխությանը»։

Մանրամասն՝ թերթի ասյօրվա համարում։

Նմանատիպ նյութեր