211652_close_icon
views-count2885 դիտում article-date 12:11 22-10-2021

Գիտե՞ք, ես ապշում եմ, երբ դիմացինս մի փոքրիկ բարիք չստեղծած, ծաղրում է մարդկանց` արարած բարիքի մասով.. այո, ես երգել եմ ԱԼՄ-ում. փաստաբան

Փաստաբան Կարապետյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Երեկ Տիգրան Կարապետյանը մահացավ... Ըստ իմ տեղեկությունների...Նա քաղցկեղ ուներ...

Գիտե՞ք, ես ապշում եմ, երբ դիմացինս մի փոքրիկ բարիք չստեղծած, ծաղրում է մարդկանց` արարած բարիքի մասով... Եթե անգամ մտադիր եք բարիք արարել ու չի ստացվում ձեզ մոտ... ձեր և մեր շուրջ եղած բարիքը մի' այլակերպեք...

Եթե չեմ սխալվում, 2006 թվականն էր. երգչուհի դառնալու մեծ ցանկություն ունեի, բայց գումար չունեինք. շատ սուղ պայմաններում է անցել մանկությունս... ընդունվել էի Արմավիրի արվեստի պետական քոլեջ, բայց գիտակցում էի, որ ծնողներս չեն կարողանալու Կոնսերվատորիայի վարձի հարց լուծել...

Լավ բեմերում հանդես գալու համար էլ պատշաճ հագուստ անգամ չունեի... դպրոցում սովորում էի գերազանց. արդյունքում այսօր փաստաբան եմ, ոչ թե երգչուհի ու այս առիթով երջանիկ եմ ու պարտավորված. հասկացել եմ, որ Աստծո գործերն իսկապես անքննելի են...

Իսկ Տիգրան Կարապետյանն այն անձն է, ով իմ մանկության երբեմնի տխուր օրերում ինձ հնարավորություն է տվել ժպտալ... և ես չեմ պատրաստվում ամաչել այդ առիթով... ՈՐՔԱՆ ԷԼ, ՈՐ ԴՈՒՔ «ՍՏԻՊՈՒՄ ԵՔ..»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր