211652_close_icon
views-count3992 դիտում article-date 12:16 17-04-2020

Պարոն վարչապետ, ուղղակի ապշում եմ, որ մինչ օրս Ձեր ենթականերից որևէ մեկը Ձեզ չի զեկուցել, որ ժողովուրդը, այո՛, շատ վատ ու բացասաբար է ընդունել պարգևավճարների այս տեղատարափը․ Նորայր Նորիկյան

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/profile.php?id=100005759414165]էջում [/url]գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ երեկ Աժ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ Փաշինյանի խոսքին առ այն, որ պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացումը հեղափոխական ամբիոնից իր կողմից ժողովրդին տված խոստման իրագործումն է։ «Միաժամանակ Ն․ Փաշինյանն ընդգծել է, որ ժողովրդի լեգետիմ իրավունքն է՝ որոշելու, որ պաշտոնյաների աշխատավարձի բարձրացումը վատ որոշում է։ Բացի այդ, վարչապետն արձանագրել է, որ ժողովուրդը կարող է ցանկացած պահի անի նոր հեղափոխություն, մեզ այստեղից քշի, բերի հին-բարի ժամանակների պաշտոնյաներին»,- գրել է Նորիկյանը և հավելել, որ այսպիսի սցենար որևէ պարագայում չի կարող լինել, և շատ սխալ է, որ իշխանությունը փորձում է նախկինների վերադարձի հեռանկարով արգելակել քաղաքական քարտեզի նորոգումն ու որակապես նոր քաղաքական համակարգի ձևավորումը։ Նորիկյանը նշել է, որ ժողովուրդը ոչ միայն թույլ չի տա, այլև անհրաժեշտության դեպքում իսկապես նոր հեղափոխություն կանի՝ այս անգամ իրապես կիրառելով պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը։ Ինչ վերաբերում է պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացմանն ու պարգևավճարների տրամադրմանը, Նորիկյանը նշել է, որ դա պետք չէ դրանք նույնականացնել։ «Աշխատավարձի բարձրացումն այլ հարց է, պարգևավճարը՝ այլ։ Պարո՛ն վարչապետ, ուղղակի ապշում եմ, որ մինչ օրս Ձեր ենթականերից որևէ մեկը Ձեզ չի զեկուցել, որ ժողովուրդը, այո՛, շատ վա՛տ ու բացասաբար է ընդունել պարգևավճարների այս տեղատարափը։ Եթե անգամ Դուք ռազմավարական հարթության մակարդակում ճիշտ քայլ եք արել, ապա ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ձեզ չի հաջողվել այն այնպես ներկայացնել, որ հանրության համար ընդունելի լիներ։ Հասարակությայն համար երբևէ չի կարող հասկանալի և ընդունելի լինել մի բան, երբ պետական պաշտոնյան կարող է չաշխատել, արդյունք ցույց չտալ, բայց ամեն ամիս ստանալ աստղաբաշխական պարգևավճար։ Եթե այս տարրական տեղեկատվությունը Ձեզ չի ներկայացվում և Դուք այն չեք տիրապետում և դրա վերաբերյալ համապատասխան հետևությունենր չեք անում, ուրեմն Դուք իսկապես մոլորության մեջ եք»,- գրել է Նորիկյանը։

Նմանատիպ նյութեր