211652_close_icon
views-count39786 դիտում article-date 23:47 21-10-2021

Գյումրիում 18-ամյա աղջիկը կամրջից ցած է նետվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ  Խաչատրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 19-ին  Գյումրու շտապօգնության կայանից Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ստացված  ահազանգի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 11:45-ի սահմաններում, Գյումրու  բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Մուշի բաժին, որ  «Պոլիտրավմա, զույգ ազդրերի բաց կոտրվածք, կզակի արյունահոսող վերք, տրավմատիկ շոկ» ախտորոշմամբ շտապ օգնության  իրենց մոտ է տեղափոխվել երիտսարդ աղջիկ:

Հիվանդանոց  է մեկնել ոստիկանության  Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանը, ոստիկանության Մուշի  բաժնի պետ Արթուր Հակոբյանը և Շիրաի մարզի դատախազության դատախազ Մուրադյանը:

Տեղում աշխատել է նաև  Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Խաչատրյանը:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց  տեղափոխվածը Գյումրիի բնակիչ, 18-ամյա Ա․ Ք.-ն է, ով  հիվանդանոց է տեղափոխվել Գյումրու կամրջի տակից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նա փորձել է ինքնասպան լինել:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Քննիչի որոշմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր