211652_close_icon
views-count28051 դիտում article-date 14:08 17-10-2021

Ավտովթար Երևանում. բախվել են KIA-ն ու Nissan X-Trail-ը. վերջինս էլ բախվել է գովազդային վահանակին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Կոմիտասի պողոտա և Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 36-ամյա Սամվել Թ.-ի վարած Nissan X-Trail  մակնիշի և 35-ամյա Սերժիկ Ս.-ի վարած KIA մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևորներ, Երևանի բնակիչներ, 32-ամյա Հրանուշ Ա.-ն տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ 3-ամյա Սյունե Թ.-ն՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն  ժամանել են  ՀՀ  ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  պարեկները:

Վթարի մասին պարեկային  ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է  հերթապահ խումբը ՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ  Հայկ Պետրոսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ բախման հետևանքով  Nissan-ն էլ բախվել է երկաթե  գովազգային վահանակին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր