1348 դիտում
11:16 16-10-2021
Հասարակությունը վճարում է պատերազմում պարտված իշխանությանը «պողպատյա մանդատ» տալու գինը․ «168 ժամ»
«168 ժամ» թերթը գրում է․ «Շատ ավելի խորքային խնդիր է այն, որ հասարակության բավական ստվար զանգված, մեղմ ասած, կասկածանքով ու տարակուսանքով է վերաբերվում Ադրբեջանի որևէ գործողության ու դրա նկատմամբ հայկական կողմի պատասխաններին։ Ավելի պարզ ասած, մարդիկ կասկածում են, որ «խաղաղության օրակարգը» դրոշակ դարձրած գործող իշխանությունը «հանուն խաղաղության» կարող է նաև ստվերային գործարքների մեջ ներքաշվել Ադրբեջանի հետ, այդ թվում՝ այս կամ այն խնդրի լուծման համար չխորշելով պայմանավորված ռազմական գործողություններից, որոնց արդյունքում կարող են նաև զինվորներ զոհվել կամ, լավագույն դեպքում, վիրավորվել։ Կասկածը, որ սեփական իշխանությունն ինչ-ինչ նպատակներով կարող է գործակցել թշնամական երկրի հետ, չափազանց վտանգավոր է պետության համար։
Բայց այդ կասկածը չի առաջացել ապրիորի, այլ պատերազմի ընթացքում ու դրանից հետո իշխանությունների վարքագծի ու գործողությունների ուղղակի ու օբյեկտիվ հետևանքն է։ Անցած մեկ տարվա ընթացքում իշխանությունը ոչ միայն որևէ քայլ չի արել այդ կասկածները փարատելու համար, այլ իր գործողություններով էլ ավելի է խորացրել ու առարկայական է դարձրել դրանք։
Իսկ դա նշանակում է, որ սահմանին տեղի ունեցող ցանկացած միջադեպի և, Աստված մի արասցե, պատերազմի վտանգի դեպքում շատ-շատերը ոչ թե առանց վերապահումների շտապելու են հայրենիքը պաշտպանելու, այլ դրանից առաջ նախ փորձելու են հասկանալ՝ ումի՞ց է պետք պաշտպանել հայրենիքը՝ միայն թշնամո՞ւց, թե՞ նաև թշնամու հետ գործակցությունը չբացառող սեփական իշխանությունից։ Սա նաև այն գինն է, որը հասարակությունը վճարում է պատերազմում պարտված իշխանությանը «պողպատյա մանդատ» տալու համար»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2546 դիտում
08:29 25-08-2015
Իրականում փոխվել է ոչ թե ոստիկանությունը, այլ հասարակությունը, միայն ու միայն հասարակությունը. ՀԺ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9127 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2167 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան