2575 դիտում
10:37 10-01-2020
Առաջնայինը աշխատանքի և աշխատողի խրախուսումն է․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ ««Մեր նպատակն է, որպեսզի աշխատանքով ապրող մարդը շատ ավելի լավ ապրի ապագայում։ Տնտեսական հեղափոխության առանցքն այն է, որպեսզի մարդկանց ցույց տանք, որ լավ ապրելու համար պետք է ընդամենը երկու բան՝ աշխատանք և աշխատելու համար բարենպաստ միջավայր։ Պետությունը ստեղծել է բարենպաստ միջավայրը, այն է՝ հավասար հնարավորություններ, արտոնյալների բացակայություն։ Եթե կա ինչ-որ բան, ապա այն բոլորի համար է։ Այս պայմաններում մեզանից յուրաքանչյուրը պետք է սկսի աշխատել կամ որևէ տնտեսական գործունեությամբ զբաղվի։ Էական չէ, կլինի դա գիտության, կրթության ոլորտում, բիզնեսում, պետական կառավարման համակարգում և այլուր»,- «ՀՀ»-ի հետ զրույցում ասում է «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը՝ երկարաժամկետ ռազմավարական նպատակի հիմքը համարելով աշխատանքի խրախուսումն ու աշխատող մարդու մեծարումը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գուրգեն Բաղդասարյանի խոսքով, տնտեսության զարգացման ուղղությամբ մեծ արդյունքներ ունենալու համար կառավարությունը պետք է ավելի գլոբալ ծրագրերի մասին մտածի։ Նա բավարար չի համարում անցած տարվա ընթացքում գրանցված ներդրումների ծավալը, գտնելով, որ այդ մասով կանխատեսումները և սպասելիքները չարդարացվեցին։
Թեև այդ ուղղությամբ քայլեր արվում են, մասնավորապես Էկոնոմիկայի նախարարությունը սկսել է փոխել իր մեթոդոլոգիան և ավելի լավ է իրազեկում այն պայմանների մասին, որոնք կարող են հետաքրքրել ներդրողներին և ավելի հեշտացնեն նրանց գործունեությունը, սակայն ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, դրանով պետք չէ սահմանափակվել և ավելի ընդգրկուն ծրագրեր է պետք ունենալ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2405 դիտում
09:13 02-06-2020
Կուժեղացվեն աշխատողի իրավունքի պաշտպանության դրույթները․ «Հայաստանի Հանրապետություն»
1594 դիտում
20:05 13-12-2018
Վթարային ջրանջատում Դիլիջան քաղաքում նոյեմբերի 13/14-ին. առաջնայինը սպառողների առողջությունն է
Այս բաժնից
1045 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1270 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»