211652_close_icon
views-count2120 դիտում article-date 12:04 12-10-2021

Հանգիստ… պայքարը մինչև վերջ ծավալվելու է. Խոակին Կապառոս. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հոկտեմբերի 11-ին՝ Բուխարեստի «Ստյաոա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումից (0:1) հետո, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։

-Երկրորդ խաղակեսում փորձում էիք ետ բերել կորցրածն ու մնալ խաղի մեջ: Սպասո՞ւմ էիք, որ այսպիսի արդյունք կգրանցվի:

-Այո առաջին կեսում լավ հանդես չեկանք ու փոխարինումները միտված էին նրան, որ խաղի ընթացքը փոխենք: Առաջին կեսում չէինք կարողանում վերահսկել գնդակը և դա խնդիր էր:Սակայն գնդակին չտիրելով և լավ չխաղալով՝ մրցակիցը մեր դարպասը գրավեց անկյունայինի խաղարկումից հետո: Պետք է աշխատենք դրա վրա,որպեսզի խուսափենք հետագայում նման գոլերից: Երկրորդ խաղակեսում կարող էինք հավասարեցնել հաշիվը, ու եթե դա տեղի ունենար, կարծում եմ՝ արդարացի կլիներ: Խաղացողներին պարզապես շնորհավորել է պետք այն ջանքերի համար, որ նրանք գործադրեցին երկրորդ կեսում:

-Մխիթարյանը ձեզ շատ չօգնե՞ց այս անգամ:

-Մխիթարյանի խաղից գոհ եմ, ինչպես նաև խաղադաշտում ցուցադրած վարքից: Նա մեծ ջանքեր գործադրեց: Այնպես որ, ես գոհ եմ Հենոյից:

-Այս խմբում ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Ինչ խոսք մեր խնդիրը բարդացավ, բայց կշարունակենք պայքարել այնքան, քանի դեռ՝ մաթեմատիկան շանսեր ունենանք խմբից դուրս գալու:

-Արդյոք Ռումինիայի հավաքականն ավելի ուժեղ է, քան Մակեդոնիայի հավաքականը:

-Հայաստանի,Ռումինիայի և Մակեդոնիայի հավաքականները շատ հավասարազոր թիմեր են: Հայաստանում մարզական բախտը մեզ հետ էր,որն այսօր չկար: Փոքր դետալներն են վճռորոշ հաղթանակի հարցում:

-Ո՞վ է Ձեր ֆավորիտն այս խմբում:

-Գերմանիայի հավաքականը:

-Արդյոք Ռումինիայի հետ խաղում սխալներ թույլ տվեցիք պաշտպանությունում:

-Ստանդարտ դրության ժամանակ, այո, սխալ տեղի ունեցավ, որի պատճառով գոլ ընդունեցինք:

-Ռումինիայի հավաքականը երկրորդն է: Կկարողանա՞ն դուրս գալ խմբից:

-Հանգիստ… պայքարը մինչև վերջ ծավալվելու է: Համբերել է պետք մինչև վերջ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր