2063 դիտում
17:13 12-10-2020
Խոակին Կապառոս․ Հիմնականում հավասար պայքար էր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկտեմբերի 11-ին՝ ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի երկրորդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Վրաստան (2:2) հանդիպումից հետո, Լեհաստանի Տիխի քաղաքի մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետխաղային մամուլի ասուլիսը։
[b]-Պարոն Կապառոս, խաղի ընդհանուր գնահատականը։
[/b]
-Հիմնականում հավասար պայքար էր ծավալվել դաշտում։ Մենք վատ չսկսեցինք, մրցակիցը նույնպես լավ պահեր ունեցավ։ Երկու հավասար թիմերի խաղ էր։
[b]-Արդյո՞ք Վրաստանի հավաքականը Ձեզ ինչ-որ բանով զարմացրեց, թե՞ խաղաց այնպես, ինչպես դուք սպասում էիք։
[/b]
-Վրաստանի հավաքականը շատ լավ թիմ է, ուժեղ ֆուտբոլիստներ ունի, այդ իսկ պատճառով կարելի է ասել, որ նրանք ինձ չզարմացրին։
[b]-Ձեր կարծիքով ի՞նչն էր պատճառը, որ երկրորդ խաղակեսի մի որոշակի հատվածը մեր տղաների մոտ ավելի վատ ստացվեց, քան առաջին խաղակեսը։
[/b]
-Ֆուտբոլում կա մրցակից, ով ճնշում է գործադրում քեզ վրա և դժվարություններ է ստեղծում։ Երկրորդ խաղակեսում մրցակիցն ավելի քիչ գոլային պահեր ստեղծեց, բայց երկու անգամ կարողացավ գրավել մեր դարպասը։
[b]-Առաջին հայացքից Խորեն Բայրամյանը հանդիպման ընթացքում շատ մեծ ծավալի աշխատանք կատարեց։ Ինչպե՞ս կգնահատեք նրա խաղը։
[/b]
-Խորենը լավ ֆուտբոլիստ է, և ամեն անգամ էլ ավելի լավ է խաղում։
[b]-Այսօրվա ոչ-ոքիից հետո կարծես թե էլ ավելի կարևոր է դառնում Էստոնիայի հավաքականի դեմ խաղում հաղթանակի հասնելը։ Հաշվի առնելով, որ բավականին հոգնեցուցիչ խաղ ստացվեց, արդյո՞ք պատրաստվում եք թիմի կազմում փոփոխություններ կատարել։
[/b]
-Սպասենք և տեսնենք, թե ինչ վիճակում կգտնվեն ֆուտբոլիստները։ Դրանից հետո էլ արդեն որոշում կկայացնենք։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2126 դիտում
17:36 04-09-2020
Խոակին Կապառոս. Չեմ կարծում, որ Մակեդոնիան վաղվա խաղում ֆավորիտ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
4882 դիտում
20:03 05-09-2020
Խոակին Կապառոս. Ուզում եմ շնորհավորել իմ ֆուտբոլիստներին նման խաղի համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
2285 դիտում
18:46 13-10-2020
Խոակին Կապառոս. Մեր թիմի ամենամեծ կողմն այն է, որ խաղում ենք թիմային խաղ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1684 դիտում
21:32 20-11-2024
Հրաչյա Պողոսյանը բրոնզե մեդալ է նվաճել
1840 դիտում
20:32 20-11-2024
Սուրեն Աղաջանյանը` Ըմբշամարտի զինվորականների աշխարհի չեմպիոն
1732 դիտում
20:07 20-11-2024
Էլեն Բաբաջանյանը նվաճել է արծաթե մեդալ. ըմբշամարտի զինվորականների ԱԱ