211652_close_icon
views-count39121 դիտում article-date 11:11 10-10-2021

Կասկադյորական ավտովթար Էջմիածնում. 51-ամյա վարորդը Mercedes-ով կոտրել է գազախողովակները, տապալել պատն ու հայտնվել բնակչի ավտոտնակում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ, 51-ամյա Գևորգ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում «Ծիրան» սուպերմարկետի հարևանությամբ,  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 46 տան ավտոտնակի պատին, մինչ այդ կոտրելով գազատար խողովակներն ու  հայտնվել բնակչի տան տարածքում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Գ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էջմիածին» բժշկական կենտրոն: Նրան հիվանդանոց  են ուղեկցել փրկարարներն ու ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վատի 1-ին դասակի ծառայողները՝ իրենց ծառայողական ավտոմեքենայով:

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատից  1 մարտական հաշվարկ:
Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի  1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Պողոսյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ:

 Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ վթարի հետևանքով բնակչին պատճառվել է խոշոր չափի նյութական վնաս, ավտոմեքենան էլ դարձել է ոչ շահագործելի:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+

Նմանատիպ նյութեր