3086 դիտում
22:42 01-10-2021
Չեխիայի արտգործնախարարն անդրադարձել է ֆուտբոլային սկանդալին. «Հերի´ք է. ես այս հարցը կլուծեմ բրիտանական դեսպանի հետ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Չեխիայի արտգործնախարար Յակուբ Կուլհանեկն անդրադարձել է Եվրոպայի Լիգայի խմբային փուլի՝ չեխական «Սպարտայի» և շոտլանդական «Ռեյնջերսի» միջև խաղում տեղի ունեցած սկանդալին:
«Հերի´ք է: Չեխ երեխաների հասցեին ինտերնետում և մեդիայում միտումնավոր տարածվող նողկալի վիրավորանքները ակնհայտորեն տեղին չեն ֆուտբոլում և չեն սպաստում երկու երկրների միջև հարաբերություններին:
Երկուշաբթի օրը ես կհրավիրեմ բրիտանական դեսպանին և նրա հետ այս հարցը կլուծեմ», գրել է Կուլհանեկն իր թվիթերում:
Խաղի ժամանակ երկրպագուները սուլում էին «Ռենյջերսի» սևամորթ խաղացողների ցանկացած գործողություն, հատկապես՝ Գլեն Կամարայի հասցեին, որը նախորդ մրցաշրջանում խոշոր սկանդալի մասնակից էր դարձել: Եվրոպայի Լիգայում չեխական մեկ այլ ակումբի՝ «Սլավիայի» հետ խաղից հետո նա պրահացիների պաշտպան Օնդրժեյ Կուդելուին մեղադրել էր ռասիզմի մեջ: Չեխ ֆուտբոլիստին որակազրկել էին 10 խաղով, որի պատճառով նա բաց թողեց Եվրո-2020-ը:
Բայց ամենազարմանալին այն է, որ երեկ «Սպարտա»-«Ռեյնջերս» խաղին մեծահասակ երկրպագուների մուտքը արգելված է եղել, քանի որ «Սպարտան» պատժված է եղել ռասիզմ դրսևորելու հիմնավորմամբ: Հանդիպմանը ներկա է եղել մինչև 14 տարեկան 10 հազար երեխա, որոնց էլ հիմա մեղադրում են ռասիզմի մեջ:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
3547 դիտում
23:51 15-05-2021
Հերի՛ք եղավ այս վերջին շրջանի խեղճացվածությանը. Արթուր Եղիազարյան
Այս բաժնից
2902 դիտում
10:50 17-01-2025
Ազատություն Ռուբեն Վարդանյանին, ազատություն հայ բանտարկյալներին․ Հենրիխ Մխիթարյան
2275 դիտում
08:59 17-01-2025
Բրազիլացի փորձառու պաշտպանը տեղափոխվեց «Նոա»
2239 դիտում
22:49 16-01-2025
Շախմատի տղամարդկանց առաջնության 3-րդ տուրի բոլոր պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի