2063 դիտում
23:14 30-09-2021
Կկայանա «Հարություն» խորագրով ցուցահանդես՝ Ֆիգուրատիվ և վերացական նկարչության յուրահատուկ երկխոսություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Վոզգես երկրամասի Սանթ-Դիէ քաղաքում առաջին անգամ գծվել է Ամերիկա մայրցամաքի քարտեզը: Առաջին անգամ նոր հայտնաբերված մայրցամաքը անվանվեց Ամերիկա (Ամերիգո Վեսպուչչիի պատվին) 1507 թվին։ Աշխարհագրության միջազգային փառատոնը արդեն 32 տարի կարևոր միջոցառում է այս խորհրդանշական քաղաքում։
Հոկտեմբերի 1-ին՝ ուրբաթ օրը, փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև Ֆրանսիաբնակ, ծագումով հայ Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունը «Երբ քամին հանդարտվ», այն կներկայացնի Ֆրանսիաբնակ գյումրեցի գեղանկարիչ Արման Թադևոսյանը։
Ֆիլմի ավարտին կցուցադրվեն նաև ՀայԱր-ի պարկուճներից պատրաստված զարդերի հավաքածուն։
Հիշեցման համար՝ ֆիլմը նկարահանվել է Արցախում, Շուշիում և Ստեփանակերտում։
Սեպագրապ պատկերասրահը կներկայացնի Արման Թադևոսյանի գեղանկարչական աշխատանքները փառատոնի շրջանակներում։ «Հարություն» կոչվող ցուցադրությունը ֆիգուրատիվ և վերացական նկարչության յուրահատուկ երկխոսություն է՝ ներշնչված հայկական լեռնաշխարհին բնորոշ յուրահատուկ կոլորիտով։
Ցուցահանդեսը կտևի մեկ ամիս հոկտեմբերի 1-30-ը 2021: Ցուցահանդեսին կներկայացվեն նաև ՀայԱր-ի 7 աշխատանք կախազարդեր, որոնք ներշնչված են Արման Թադևոսյանի մեծածավալ կոմպոզիցիաներից, ինչպիսիք են՝ Երրորդություն, Արտաքում, Ադամ և Եվա, Պար, Խաչելություն։
Սիրով հրավիրում ենք ներկա գտնվելու ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությանը հոկտեմբերի 2-ին, շաբաթ երեկոյան ժամը 18։00-ին։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
3883 դիտում
17:05 26-03-2016
«Մշակույթների երկխոսություն» խորագրով ցուցահանդես՝ Երևան քաղաքի պատմության թանգարանում
2070 դիտում
10:49 18-10-2019
Հումանիզմը չի կարող լինել միայն վերացական․ մարդկայինի առաջնահերթությունը․ «Առավոտ»
Այս բաժնից
772 դիտում
20:43 17-12-2024
Սուրեն Պապիկյանը հանդիպում է ունեցել Սեդրիկ Պերրինի ու Ֆրանսիայի Սենատի մի շարք անդամների հետ
892 դիտում
20:27 17-12-2024
Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԱՄԷ պատվիրակությանը
880 դիտում
20:14 17-12-2024
Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է