211652_close_icon
views-count3241 դիտում article-date 23:32 29-09-2021

Աղվան Հովսեփյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոքը կքննվի վաղը. փաստաբան

2021 թվականի սեպտեմբերի 30-ին, ժամը՝ 17:00-ին ՀՀ վերաքննիչ դատարանը քննության է առնելու ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի կալանավորման որոշման դեմ պաշտպանության կողմի ներկայացված վերաքննիչ բողոքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

Աղվան Հովսեփյանը երկու ամսով կալանավորվել է։

Ըստ ՀՔԾ-ի՝ Աղվան Հովսեփյանը, 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հիշյալ ժամանակահատվածում փաստացի մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք ՍՊ ընկերությունների կառավարմանը, բացի այդ՝ ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 190.000.000 ՀՀ դրամ կաշառք և խարդախության եղանակով կատարել առանձնապես խոշոր չափերով՝ 800.000.000 ՀՀ դրամ գույքի հափշտակություն: Ըստ ՀՔԾ-ի՝ նա նաև օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 1.299.404.414 ՀՀ դրամ:

Հիշեցնենք, որ Աղվան Հովսեփյանը ձերբակալվել էր երեկ՝ սեպտեմբերի 7-ին:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր