slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Անպիտան հրթիռներն իմ օրոք ՊՆ-ն չի գնել և չի վճարել, դրանք պահեստում են պահվել, գնվել՝ միայն 2018թ-ին. Սեյրան Օհանյան
211652_close_icon

Անպիտան հրթիռներն իմ օրոք ՊՆ-ն չի գնել և չի վճարել, դրանք պահեստում են պահվել, գնվել՝ միայն 2018թ-ին. Սեյրան Օհանյան

views-count18046 դիտում article-date 20:12 29-09-2021

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ԱԱԾ վերջին հաղորդագրության մեջ հիշատակվող 2011 թ. մատակարարված, բայց անպիտան հրթիռներն իր պաշտոնավարման ժամանակ պաշտպանության նախարարության կողմից չեն գնվել, դրա դիմաց չի վճարվել, այն միայն ի պահ է տրվել պահեստներում՝ մատակարար ընկերության խնդրանքով՝ հետագայում այլ երկիր տեղափոխելու նպատակով:

«Խնդիրն այն է, որ ԱԱԾ հայտարարության մեջ որոշակի փաստերի, տեղեկատվության խեղաթյուրում կա: 2011 թվականին մատակարարող կազմակերպությունը ՀՀ ԶՈւ-ին մատակարարել է ավիացիոն ռազմամթերք, որի 30 տոկոսն ընդունվել էր զինված ուժերի համապատասխան վարչության՝ Գլխավոր շտաբի կողմից և ՊՆ-ն վճարել է դրա դիմաց: 30 տոկոսը պիտանի է եղել, մնացած 70 տոկոսը քանի որ եղել է անպիտան, ՊՆ-ն չի ընդունել, բայց քանի որ դա ռազմամթերք է՝ բավական մեծ չափեր ունեցող եւ պայթյունավտանգ, հրդեհավտանգ է, մատակարարող կազմակերպությունը, համապատասխան տեղ չունենալով, խնդրել է մեզ, մենք էլ ի պահ վերցրել ենք ԶՈւ-ի համապատասխան հրթիռա-հրետանային սպառազինության պահեստներում՝ այն պայմանով, որ մատակարարող կազմակերպությունը ձեռք կբերի թույլտվություն՝ լիցենզիա տարանցիկ փոխադրման, կամ այլ երկիր մատակարարելու, վաճառելու համար:

Իմ ժամանակ մենք դա չենք ընդունել եւ դրա դիմաց գումար չենք վճարել: Քանի որ նախաքննություն է ընթանում, կարող եմ միայն ավելացնել, որ հետագայում այն գնվել է 2018 թ-ին:մնացած հարցերը կարող եք ուղղել նախաքննությունը վարող մարմնին ու ՊՆ-ին: ԱԱԾ-ի հաղորդագրությունից կարող է թվալ, թե այդ անսարք սպառազինությունն ընդունվել է ՊՆ հենց իմ պաշտոնավարման օրոք, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- նշեց նա:

Մանրամասներն՝ այստեղ

Նմանատիպ նյութեր