Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում 63 տարեկանում կյանքից հեռացել է անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի որդին՝ ռեժիսոր Սուրեն Փարաջանովը: Այս մասին տեղեկացնում է Սերգեյ Փարաջանովի թանգարանի ֆեյսբուքյան էջը:
Էջը ներկայացրել է բանտից Սերգեյ Փարաջանովի նամակը որդուն: