211652_close_icon
views-count37930 դիտում article-date 23:19 25-09-2021

Վրաերթ Երևանում․ 59-ամյա վարորդը 01-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, նրան առաջինն օգնության է հասել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր, սեպտեմբերի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 59-ամյա Արմեն Մ․-ն Արշակունյաց պողոտայում «Կառավելլ» ռեստորանային համալիրի հարևանությամբ իր վարած ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն Անահիտ Ղ․-ին, ում ամբողջական տվյալները պարզվում են։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները, Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանի գլխավորությամբ։ 

Օերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով։ 

Վրաերթի ենթարկվածը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբի կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Դեքպի վայրը սահմանազատել և տեղում ծառայություն են կատարել Պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի ծառայողները՝ վաշտի հրամանատար Հարություն Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Հ․ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 37+
37+

Նմանատիպ նյութեր