211652_close_icon
views-count6165 դիտում article-date 21:00 17-03-2017

Երևանից ժամանած բժիշկներն Արցախում ներկայացնում են մանկական ինտենսիվ թերապիայի նոր մոտեցումները

Այսօր՝ մարտի 17-ին, «Արևիկ» մանկական բուժմիավորումում Հայ օգնության ֆոնդի և ԱՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Մանկական հիվանդությունների անհետաձգելի բուժօգնություն» թեմայով դասընթաց: Բացման խոսքում Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) առողջապահական ծրագրերի ղեկավար Համբարձում Սիմոնյանն նշել է, որ իրենք արդեն 10 տարի է, ինչ իրականացնում են բժշկական ծրագրեր, կազմակերպում վերապատրաստման դասընթացներ: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Համբարձում Սիմոնյանն ասել է, որ ՀՕՖ-ի և Արցախի համագործակցությունն սկսվել է 2003 թվականից: Համագործակցության շրջա-նակներում կազմակերպվում են վերապատրաստման գործնական դասընթացներ: «2011 թվականից Ամերի-կայի հայ բժիշկների օգնությամբ ստացել ենք լրացուցիչ հնարավորու-թյուն՝ Արցախից ավելի մեծ թվով բժիշկներ հրավիրելու Երևանի առաջատար կլինիկաներ: 2 տարի անընդմեջ ՀՕՖ-ը համագործակցում է Ամերիկայի «Մանկական ինտենսիվ թերապիայի ասոցիացիայի» հետ և Հայաստանի և Արցախի բժիշկների համար իրականացվում են մի շարք ծրագրեր: Հայաստանից և Արցախից 20 բժիշկ մասնակցել է ասոցիացիայի կողմից կազմակերպված դասընթացներին, որից հետո մասնակիցներս ենք նմանատիպ դասընթացներ անցկացնելու իրավունք ստացել: Այսօր՝ առաջին անգամ, Արցախում մենք այն իրականացնում ենք: Դասընթացի ընտրված թեմաները միանշանակ արդիական են,-ասել է Հ. Սիմոնյանը և ընդգծել,-վերջին 5 տարիների ընթացքում մանկական ինտենսիվ թերապիայի վերաբերյալ նոր մոտեցումներ են ի հայտ եկել: Ի պատիվ մեր առաջատար մասնագետների՝ բավականին բարձրացվել է բժիշկների փորձառությունը. մանավանդ վերջին տարիներին արդեն ակնառու են մանկական և նորածնային մահացությունների նվազման դեպքերը»: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի ղեկավար Աննա Չոբանյանն էլ ասել է, որ իրենք տարիներ շարունակ համագործակցում են «Արևիկ» մանկական բուժմիավորման հետ: [b]artsakhpress.am[/b]

Նմանատիպ նյութեր