211652_close_icon
views-count48047 դիտում article-date 18:07 21-09-2021

Առինջ համայնքում բացվեց 44-օրյա պատերազմի զոհերին նվիրված հուշարձանը. ներկա էին Արցախյան 3 պատերազմներում նահատակված ու լեգենդ դարձած հերոսների ծնողներն ու հարազատները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Կոտայքի մարզի Առինջ համայնքում տեղի ունեցավ Արցախյան  44-օրյա պատերազմի զոհերին նվիրված հուշարձանի բացումը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բացմանը ներկա էին Արցախյան  3 պատերազմներում զոհված ու լեգենդ դարձած առինջեցի հերոսների ծնողները, հարազատները, ազատամարտիկներ, զինծառայողներ, համայնքի ղեկավար  Հայկ Մկրտչյանը, ղեկավարի տեղակալ Հմայակ Ղազարյանը, ինչպես նաև հյուրեր տարբեր մարզերից ու պաշտոնական այլ անձինք:

Մինչև հուշարձանի բացումը, Տերունական աղոթքով հանդես եկան հոգևոր հայրերը, որից հետո   ներկաները ծաղիկներ խոնարհեցին հուշարձանին:

Ելույթով հանդես եկավ հուշարձանի՝ սիրված ու ճանաչված քանդակագործ, ՀՀ ժողովրդական  նկարիչ, Երևանի պատվավոր քաղաքացի Լևոն  Թոքմաջյանը, ապա ելույթով հանդես եկավ Առինջ համայնքի ղեկավար Հ. Մկրտչյանը:

Միջոցառման ընթացքում վերջինիս և  ոստիկանության նախկին գնդապետ Գրիշա Սարգսյանի կողմից մեդալներ և պատվոգրեր հանձնվեցին զոհված հերոսների ծնողներին, ինչպես նաև Արցախյան  1-ին պատերազմի մասնակիցների ծնողներին:

Իրենց խոսքում բանախոսները նշում էին,որ պատահական չէ, որ հենց այսօր տեղի ունեցավ  հուշարձանի  բացումը, չէ որ հենց հերոսների շնորհիվ կա ու կմնա մեր անկախությունը, որը 30 տարեկան է և այդ  30 տարիների ընթացքում նման հերոսներն են, որ իրենց համար ամենաթանկը զոհելով՝ պահել են մեր անկախությունը:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 735+
735+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր