211652_close_icon
views-count2956 դիտում article-date 18:11 19-09-2021

Թուրքական կողմը հերթական անգամ ստորացնում է ՀՀ դե ֆակտո իշխանությանը. Վարուժան Գեղամյան

«Շարունակվում է ՀՀ կապիտուլիանտ վարչապետ Ն. Փաշինյանի և Էրդողանի հեռակա երկխոսությունը՝ բացահայտելով նոր մանրամասներ առկա գաղտնի բանակցություններից»: 

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է թուրքագետ Վարուժան Գեղամյանը:

«Րոպեներ առաջ Էրդողանը հերթական ասուլիսի ժամանակ, անդրադառնալով Հայաստանի հետ հարաբերությունների ու Սյունիքի «Թյուրքական միջանցքի» թեմաներին և հեռակա դիմելով Փաշինյանին, բառացիորեն ասել է հետևյալը. 

«Այդ միջանցքի բացվել-չբացվելու հարցը բացառապես քաղաքական է։ Եթե Թայիփ Էրդողանի հետ հանդիպել ես ուզում, դրա համար անհրաժեշտ է կատարել հայտնի քայլերը։ Մենք դեմ չենք հանդիպելուն։ Հանդիպման պատրաստվելիս պետք է դրական մոտեցում ցուցաբերելու քայլեր անել։ Եթե Վրաստանի վարչապետի միջոցով երկխոսության ինձ ուղղված առաջարկը այս հարցում իսկապես անկեղծ է, ես էլ անկեղծություն կցուցաբերեմ և դիվանագիտություն կսկսենք։ Աստվածն առաջ՝ նա այստեղ ոչ թե բացասական, այլ դրական մոտեցում կցուցաբերի։ Աստվածն առաջ, Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը միջանցքների բացմամբ կհաղթահարվի»։

Այս կարճ ելույթը բացահայտում է մի քանի փաստեր.

-Կապիտուլիանտ Փաշինյանը Վրաստանի միջոցով փորձել է կապի դուրս գալ Թուրքիայի հետ։

-Հայաստանի առջև Թուրքիայի կողմից դրված նախապայմաններից գլխավորը Սյունիքով «Թյուրքական միջանցքի» տրամադրումն է, առանց որի Թուրքիան չի պատրաստվում Հայաստանի հետ որևէ հարաբերություն հաստատել։

-Էրդողանի խոսքից կարելի է ենթադրել, որ ՀՀ դե ֆակտո թուրքամետ իշխանության ղեկավարը «դրական» ազդակներ է ուղարկել թուրքական նախապայմանների կատարման հարցում։

Իմիջիայլոց, թուրքական կողմը հերթական անգամ ստորացնում է ՀՀ դե ֆակտո իշխանությանը՝ հանրայնացնելով և անհարգի ոճով դիմելով Փաշինյանին։

Ցավում եմ, բայց կատարվում է իմ հերթական կանխատեսումը. Հայաստանի թուրքացում շարունակվում է արագ տեպմերով։ Հայաստանի դե ֆակտո թուրքամետ ղեկավարը մեզ զրկում է պետականության վերջին պատվարից՝ անկախ Սյունիքից»,- գրել է նա։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր