Նիկոլ Փաշինյանը պետք է դադարի լինել այս երկրի ղեկավարը, այլ լուծում չկա. Անդրանիկ Միհրանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ, News.am
Նիկոլ Փաշինյանը պետք է դադարի լինել այս երկրի ղեկավարը, այլ լուծում չկա: Այս մասին այսօր` սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում նշել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրանիկ Միհրանյանը, ով նույնպես մասնակցում է Կառավարության առջև լիրականացվող բողոքի ակցիային, հայտնում է News.am-ը:
Հարցին` Կառավարությունը կընդառաջի՞ զոհված զինծառայողների ծնողների պահանջին, կչեղարկի՞ Սեպտեմբերի 21-ի տոնական համերգը, Միհրանյանը պատասխանեց .«Թքել եմ կառավարության և մյուսների վրա, նրանք էլ ծնողների պահանջի վրա թքած ունեն: Երբ այսօրվա ղեկավարը դադարի լինել ղեկավար, հանգուցալուծումը դա է, մնացած ամենը դատարկախոսություն է»:
Մանրամասները՝ տեսանյութում