211652_close_icon
views-count3018 դիտում article-date 17:32 19-09-2021

Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղարն անդրադարձել է երկիրը և Հայաստանը կապող մայրուղու խնդրին

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաեդ Խաթիբզադեն անդրադարձել է երկիրը և Հայաստանը կապող մայրուղու խնդրին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ IRNA-ն տեղեկացնում է, որ մամուլի քարտուղարն ընդգծել է հարեւան երկրների տարածքային ամբողջականության առաջնահերթության քաղաքականությունը ' հայտարարելով, որ Իրանը փորձում է հավասարակշռված օգտագործել աջակցությունն իր հարեւանների նկատմամբ:

Պատասխանելով ադրբեջանական կողմից բեռնատարների իրանցի վարորդների ձերբակալման մասին հարցին՝ Խաթիբզադեն նշել է, որ Իրանը հետամուտ է այդ հարցին եւ պահանջել է անհապաղ ազատ արձակել վարորդներին ու պաշտոնատար անձանց հետ հանդիպում՝ խնդրի հիմնական լուծումն ապահովելու համար:

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ Ադրբեջանի Հանրապետության ոստիկանությունը Որոտան բնակավայրի մոտ, միջպետական ճանապարհի՝ պատերազմից հետո ադրբեջանական զինուժի վերահսկողության տակ անցած հատվածում կանգնեցնում և ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների և բեռների փաստաթղթերը: Տեղի ունեցածի կապակցությամբ Հայաստանում Իրանի դեսպանատունը հայտարարեց, որ ճանապարհների խոչընդոտների վերացումը օրակարգային է Իրանի համար: Ըստ հայտարարության՝ Իրանը ուշադիր հետևում է Կովկասի տարածաշրջանում վերջին ամիսներին տեղի ունեցող զարգացումներին և հետամուտ է լինելու հարևան երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետ առևտրի դյուրացման տարբեր եղանակներին: Ըստ մամուլի, ադրբեջանցիները ձերբակալել են բեռնատարի երկու վարորդի։

Նմանատիպ նյութեր