Իշխանությունը տառապում է հաղթածի խաբկանքով. ասում են՝ մենք հաղթել ենք, ժողովուրդը մեզ ներել է, տվել է նոր քվե. Վանեցյան. News.am
Իշխանությունը տառապում է հաղթածի խաբկանքով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, տեղեկացնում է News.am-ը:
«Իրենք ասում են՝ մենք հաղթել ենք, ժողովուրդը մեզ ներել է, մեզ տվել է նոր քվե, նոր մանդատ եւ լեգիտիմացնում է ամեն ինչ, բայց դա այդպես չէ: Ես շփվում եմ մարդկանց հետ, ժողովրդի մի հատվածը ապատիայի մեջ է, մի հատվածն ասում է՝ հնարավորություն ունեմ արտագաղթեմ, մյուս հատվածն էլ համարում է Նիկոլ Փաշինյանին իրենց ծոցից դուրս եկած մեկին, որ հենց քննադատում ես, ինքը պատկերացնում է, որ անձամբ իրեն ես քննադատում»:
Մանրամասները՝ տեսանյութում