37511 դիտում
16:21 15-09-2021
Վրաերթ՝ Երևանում. Դավիթ Բեկի փողոցում՝ «ԳԱԻ ՄՌՈՒ»-ի մոտ, 27-ամյա վարորդը «07»-ով վրաերթի է ենթարկել 20-ամյա հետիոտնին. վերջինս փրկարարների օգնությամբ տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին,վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 27-ամյա Ավետ Նալբանդյանը իր վարած ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայով Դավթի Բեկի փողոցում՝ ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական բաժնի դիմաց, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ՝ 20-ամյա Անի Սուքիասյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է օպերատիվորեն դեպքի վայր ժամանած արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների հետ վիրավորին մոտեցնել օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար Հովհաննես Մանուկյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Դավիթ Առաքելյանն ու Տարոն Ներսիսյանը, որպեսզի հետաքրքրասեր վարորդները իրենց ավտոմեքենաները չկայանեն նշված վայրում, և խցանում տեղի չունենա։
Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+