Սերժ Սարգսյանը եղել է, կա ու կլինի Հայաստանի և Արցախի Հանրապետության միակ անվտանգության երաշխավորը. Հովհաննես Խաչատրյան
Հանրապետական կուսակցության անդամ Հովհաննես Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում գրում է.
Սերժ Սարգսյանը եղել է, կա ու կլինի Հայաստանի և Արցախի հանրապետության միակ անվտանգության երաշխավորը:
Սերժ Սարգսյանի անձը քննադատողը չի´տիրապետում սեփական երկրի պատմությանն, չի´ ընդունում Արցախի հաղթանակը և ուրանում է Հայաստանի Հանրապետությունում բարգավաճման տարիները:
Մարդ, ում կյանքը անցել է պատերազմի դաշտում, մարդ, ով եղել է մեզ համար կարևոր նշանակություն ունեցող, Շուշիի ազատագրման հրամանատարը, նրա օրոք Հայաստանը հասավ մեծ բարձրունքների արտաքին քաղաքականության մեջ:
Սերժ Սարգսյանի օրոք հիմք դրվեց խոսքի ազատությունը, և դրա վառ օրինակներից է ներկայումս իշխող քաղաքական ուժի «հաղթանակը»:
Սերժ Սարգսյան անձը մերժողներից շատերը այսօր,բազմաթիվ նամակներ են ուղղարկում հանդիպումներ են ցանկանում,քանի որ գիտակից մարդիկ հասկանում են թե որքան կարևոր նշանակություն ուներ նա երկրի անվտանգության և զարգազման համար:
Իսկ Սերժ Սարգսյան մարդուն քննադատողները իրենց մանիպուլացիաներով հաջողության չեն հասնելու քանի որ նրա կողքը հավաքված են միայն ու միայն Հայաստանի և Արցախի հանրապետության ճակատագրի համար մտահոգ մարդիկ:
Իշխանությանը ցանկանում եմ հորմոնների տիրապետում իսկ մեր հայրենակիցներին ցանկանում եմ, ինչպես կասեր Սերժ Սարգսյանը` Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին: