909 դիտում
14:51 07-09-2021
ԿԲ նախագահը Եվրասիական զարգացման բանկի նախագահին ներկայացրել է կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված քայլերը
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Նիկոլայ Պոդգուզովի գլխավորած պատվիրակությանը:
ԿԲ-ից հայտնում են, որ ողջունելով հյուրերին՝ ԿԲ նախագահը նշել է, որ Բանկն իր գործուն մասնակցությունն է ունենում Հայաստանի տնտեսության զարգացման գործում:
Մարտին Գալստյանն անդրադարձել է Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացումներին, կապիտալի շուկայի զարգացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին և բարեփոխումներին, ներկայացրել է ընդհանուր մակրոտնտեսական միջավայրը:
Նիկոլայ Պոդգուզովը բարձր է գնահատել գործակցությունը Հայաստանի պետական կառույցների հետ՝ ընդգծելով ԿԲ և ԵԱԶԲ արդյունավետ գործընկերության փաստը:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր և ծրագրեր, որոնցում ԵԱԶԲ-ն կարող է դերակատարում ունենալ:

Նմանատիպ նյութեր
1021 դիտում
12:45 23-01-2020
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կապիտալի շուկայի զարգացմանն ուղղված օրինագիծը
6868 դիտում
16:55 07-07-2017
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահին
Այս բաժնից
787 դիտում
14:52 04-05-2024
Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
499 դիտում
13:32 04-05-2024
Արցախցու առաջին և գերնպատակն է Քրիստոսով և հաղթանակած վերադառնալ Արցախ. Արցախի թեմի առաջնորդ