211652_close_icon
views-count31714 դիտում article-date 15:41 04-09-2021

Ավտովթար՝ Արմավիրի մարզում. Արմավիր քաղաքում բախվել են մարդատար ГазЕль-ն ու ЗИЛ-ը. 3 վիրավորներից մեկը ուսուցչուհի է, մեկն էլ՝ դպրոցական. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ սեպտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններւմ Արմավիր քաղաքի Երևանյան և Հ. Ավետիսյան փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 40-այա Էդգար Արիստակեսյանի վարած ЗИЛ մակնիշի և 61-ամյա Սոս Բաղդոյանի վարած ГазЕль մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГазЕль-ի ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 69-ամյա Սվետլանա Հովհաննիսյանը, 16-ամյա Մետաքսյա Բ-ն և 34-ամյա Անահիտ Ավդալյանը  մարմնական վնասվածքներով «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արամավիրի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանաու հերթապահի գլխավորությամբ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Ս. Հովհաննիսյանն աշխատում է Արագածոտնի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցչուհի, իսկ Մ. Բունիաթյանը սովորում է Արմավիրի մարզի դպրոցներից մեկի 10-րդ դասարանում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+

Նմանատիպ նյութեր