211652_close_icon
views-count4892 դիտում article-date 15:20 28-08-2021

Արևադարձային տաք հոսանքների ներթափանցմամբ ՀՀ-ում օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կբարձրանա

Իրաքի  շրջաններից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 28-30-ը սպասվում է օդի ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում 3-4 աստիճանով։

Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 29-31-ը, սեպտեմբերի 1-ին հանրապետության ցածրադիր գոտիներում, մասնավորապես Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում հասնելով +38․․․+40 աստիճանի։

Նշված օրերին հանրապետության ողջ տարածքում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, կոչ է արվում պահպանել հրդեհավտանգության կանոնները։

Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից:

 Օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 28-30-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: 

Երևանում օգոստոսի 28-ի ցերեկը, 29-31-ը, սեպտեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նմանատիպ նյութեր