211652_close_icon
views-count3745 դիտում article-date 21:20 25-11-2019

Հարավ արևմուտքից սպասվում են արևադարձային տաք օդային հոսանքներ. օդի ջերմաստիճանը զգալի կբարձրանա

Առաջիկա օրերին հարավ արևմուտքից սպասում ենք արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցում։ ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ օդի ջերմաստիճանը նոյեմբերի 27-ի գիշերը ամենուրեք կբարձրանա 8-10, 26-30-ին՝ ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում աստիճանաբար կբարձրանա 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով: «Նոյեմբերի 27-ից սկսած հանրապետության հովտային և նախալեռնային գոտում օդի ջերմաստիճանը դառնում է դրական, 0-ից բարձր։ Եթե առաջիկա գիշերը Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը կանխատեսվում է -5․․․-8 աստիճան, ապա արդեն նոյեմբերի 28-ի գիշերը ջերմաստիճանը կտատանվի +2․․․+4 աստիճանի սահմաններում։ Տեղումներ կանխատեսվում է միայն նոյեմբերի 28-ին, հատկապես լուսադեմին։ Մնացած օրերին հանրապետությունում գերակշռելու է փոփոխական ամպամածությամբ առանց տեղումների եղանակ»,-նշել է Գագիկ Սուրենյանը:

Նմանատիպ նյութեր