211652_close_icon
views-count31119 դիտում article-date 19:15 23-08-2021

Արտակարգ դեպք՝ Երևանում. կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխվածի քույրը պնդում է, որ եղբայրը վրաերթի է ենթարկվել Դավիթաշենի նոտարի պատճառով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 23-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՎԱԶ 2110 մակնիշի ավտոմեքենան Դավիթաշեն վարչական շրջանի Փիրումյանների փողոցի թիվ 35/2 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 33-ամյա Ս․ Հ-ին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկներն ու ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը։

Վրաերթի մասին պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Ա. Բաբիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մինչ վրաերթը, վրաերթի ենթարկվածը առավոտյան այցելել է Դավիթաշենում գործող նոտարական գրասենյակ, որտեղ, ըստ վրաերթի ենթարկվածի հարազատների, անհարգալից վերաբերմունքի է արժանացել նոտարներից մեկի կողմից, որից հետո նոտարի ցուցումով դրսում հավաքված մի քանի տղաներ հարձակվել են նրա վրա, ով դիմել է փախուստի, որի ժամանակ էլ վրաերթի է ենթարկվել։

Այդ դեպքի տեղեկությունը ստուգելու նպատակով ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքում նախաքննություն է սկսվել։ 

Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր