Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բախվել են Ակունք գյուղը սպասարկող ՊԱԶ ավտոբուսն ու ՎԱԶ 2107-ը. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։50-ի սահմաններում Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ՝ 39-ամյա Գարսևան Բոյախչյանի վարած ՎԱԶ 2107 մակնիշի և 61-ամյա Սամվել Մանուկյանի վարած ՊԱԶ 672 մակնիշի ավտոբուսը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Կ. Բոյախչյանը և նրա ուղևոր՝ 61-ամյա Սեյրան Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վարդենիս» բժշկական կենտրոն։։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանւթյան 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Ներսիկ Գրիգորյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ՊԱԶ-ը պատկանում է Ակունք գյուղին և այն շահագործվում է Ակունք գյուղից դեպի Վարդենիս երթուղում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի