1868 դիտում
14:40 21-08-2021
Արայիկ Հարությունյանը Երևանում հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 21-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությունում, հանդիպել է 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված քաղաքացիների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Արցախի նախագահի աշխատակազմը։
Քննարկվել են ՀՀ-ում ժամանակավորապես բնակություն հաստատած արցախցիներին առնչվող իրավական, սոցիալական բնույթի հարցեր, խոսվել է նրանց Արցախ վերադառնալու համար անհրաժեշտ սոցիալական ծրագրերի կարևորության, այս ուղղությամբ արդեն գործարկված և առաջիկայում նախատեսվող ծրագրերի մասին։
Հանրապետության նախագահը լսել է ՀԿ-ների ներկայացուցիչների՝ թեմային առնչվող դիտարկումներն ու առաջարկությունները, խոստացել մանրամասնորեն ուսումնասիրել դրանք:
Հանդիպմանը մասնակցել է ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանը։

Նմանատիպ նյութեր
826 դիտում
15:14 30-03-2024
ՔՊ-ականները Արագածոտնում հանդիպել են Արցախից տեղահանված քաղաքացիների հետ
Այս բաժնից
793 դիտում
22:32 24-01-2025
Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում
772 դիտում
21:55 24-01-2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
757 դիտում
21:30 24-01-2025
Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել