211652_close_icon
views-count6064 դիտում article-date 09:33 21-08-2021

Արտակ Դավթյանը սեփական անգործությունը բարդում է զորամասի հրամանատարի վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2020 թվականին՝ մեկուկես ամսվա ընթացքում, խաղաղ պայմաններում հայկական բանակում 13 զինծառայող էր մահացել, սակայն ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտարարել էր, որ չի պատրաստվում պաշտոնից ազատման դիմում գրել: Ավելին՝ ԶՈւ շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը ասել էր. «Մենք դեռեւս 2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Նախիջեւանի կողմում զիջել ենք բավական մեծ տարածություն։

Զիջել ենք Զանգակատան հատվածում, հակառակորդը առաջ է շարժվել մոտավորապես 6 կմ։ Մենք բնագծեր ենք կորցրել Արենիի հատվածում»։
Մովսես Հակոբյանը նշել էր, որ հենց այս պատճառով է վարչապետին ասել, որ չի կարելի Արտակ Դավթյանին նշանակել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

Այսքանով, սակայն, Արտակ Դավթյանի՝ բանակին հասցված վնասները չեն ավարտում: Նրա թեթեւ ձեքով վերացվեցին ՄՈԲ զորամասերը, եւ 44-օրյա պատերազմի ժամանակ պարզ դարձավ, թե ինչ ճակատագրական սխալ որոշում է եղել:

Բայց այս բոլոր խայտառակ ձախողումներից հետո ՀՀ քաղաքական իշխանությունը հասարակությանը ցույց տալու համար, թե պատժում է ձախողումներ թույլ տված Արտակ Դավթյանին, նրան ազատեց պաշտոնից ոչ թե անկարողության, այլ կորոնավարակի պայմաններում տղայի հարսանիքը բակում տոնելու համար: Նրան պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց կրկին նշանակեցին ԶՈւ գլխավոր շտաբի պետի պաշտոնին: Այսպիսով, պրոֆեսիոնալ զինվորականների գնահատմամբ՝ ամենաանպատրաստ գեներալ Արտակ Դավթյանը շարունակում է բանակը գլխիվայր շուռ տալ։

Մեկ շաբաթվա ընթացքում բանակում ունեցանք 6 զոհ՝ 3-ը՝ հակառակորդի կրակոցից, 3-ը՝ ներքին տարաձայնության հետեւանքով, ինչի թիվ մեկ պատասխանատուն Արտակ Դավթյանն է, քանի որ պատերազմից անցել է 9,5 ամիս, եւ դեռ ոչ միայն սահմանը կահավորված չէ, այլեւ բանակում շարունակվում են արատավոր բարքերը: Ըստ նախնական վարկածի՝ պարտք ու պահանջի, միմյանց նսեմացնելու պատճառով 3 հոգու կրակելու դեպքը պետք է լուրջ հետեւությունների հանգեցներ:

Արտակ Դավթյանը, սակայն, սեփական անգործությունը բարդում է զորամասի հրամանատարի վրա՝ կասեցնելով նրա լիազորությունները: Ինչպես դասականը կասեր, խոշոր ձկներին թողած՝ մանր ձկներով են զբաղվում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր