211652_close_icon
views-count19134 դիտում article-date 19:07 20-08-2021

Խիստ զգուշացում. Կորոնավիրուսը երիտասարդացել է. այս պահին 22 և 28 տարեկան վարակակիրներ վերակենդանացման բաժանմունքում են. նախարար

COVID-19-ը երիտասարդացել է. hիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Հիվանդության երիտասարդացման միտում կա:

Այս պահին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում COVID-19 դրական ախտորոշմամբ 2 պացիենտ` 22 և 28 տարեկան:

Նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին:

Պացիենտների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամբողջ աշխարհում COVID-19-ի հետևանքով 50-ից ցածր տարիքի անձանց, այդ թվում` երեխաների շրջանում, հիվանդության ծանր ընթացքի և հոսպիտալացման ցուցանիշը կտրուկ աճել է»- հայտնել է Ավանեսյանը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր