72808 դիտում
17:59 20-08-2021
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմավիրի մարզում Mercedes-ը բախվում է «04»-ին և դիմում փախուստի. «04»-ը կողաշրջվում է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է օգոստոսի 18-ին Երևան-Արմավիր ավտոճանապարհին տեղի ունեցել խոշոր ավտովթարը, ինչի հետևանքով 25-ամյա Գագիկ Պողոսյանի վարած ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել էր։
Դեպքի վայրում Մեծամորի ոստիկաններն ու ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Գ. Պողոսյանի ավտոմեքենային հարվածել է մեկ այլ ավտոմեքենա։
Ոստիկանները տաք հետքերով պարզել էին, որ այդ մեքենան Mercedes մակնիշի 10 ՍF 010 համարանիշի է, և ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում պարզվել է, որ այն վարել է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի բնակիչ՝ 40-ամյա Գևորգ Ղազարյանը, ով վթարից հետո դեպքի վայրից դիմել էր փախուստի։
Երեկ՝ օգոստոսի 19-ին, ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Գ. Ղազարյանը ներկայացել է ոստիկանության Մեծամորի բաժին, որտեղից նրան և Mercedes մակնիշի ավտոմեքենան տեղափոխել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի մոտ։
Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունը պարզել է նաև վիրավորների ինքնությունը։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 18-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում դեռևս անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39 կմ հատվածում դեպի Արմավիր ընթանալիս բախվել էր ՎԱԶ 2104 մակնիշի ավտոմեքենային։
Բախման հետևանքով «04»-ը կողաշրջվել էր, իսկ նրան հարվածած ավտոմեքենան դեպքի վայրից դիմել էր փախուստի։
Վթարի հետևանքով 5 հոգի, որոնց առաջինը օգնության էին հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Մեծամորի բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն էին ստացել, ապա տեղափոխվել «Մեծամոր» ԲԿ, որտեղից 1 հոգի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել էր Երևանի «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր էին ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Նարեկ Գրիգորյանն ու Հայկ Դարբինյանը։ Դեպքի վայր էին ժամանել նաև ոստիկանության Մեծամորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սամվել Խմելյանի գլխավորությամբ։
Վերջինս արդեն օպերատիվ տեղեկություններ էր ստացել, թե ինչ մակնիշի և համարանիշի ավտոմեքենա էր հարվածել «04»-ին, ու հիմա ոստիկանության Մեծամորի բաժնի քրեական հետախուզութան և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները ձեռնարկում էին անհրաժեշտ գործողություններ՝ նշված ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։ Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել էր ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
69524 դիտում
17:19 15-09-2015
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ` Կոշ գյուղի տարածքում ինչպես է Opel-ը բախվում Ford Transit-ին. վերջինը կողաշրջվում է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
31961 դիտում
22:20 24-08-2023
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Երևանում 21-ամյա մոտոցիկլավարը բախվում է Toyota-ներին և կողաշրջվում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ