211652_close_icon
views-count962 դիտում article-date 23:34 13-08-2021

Սյունիքի մարզում այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ. հրդեհը մարվել է

Օգոստոսի 13-ին, ժամը 14։00-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խոտ գյուղի հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:04-ին, մարվել՝ 15:48-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ։

Նմանատիպ նյութեր