1602 դիտում
16:22 12-08-2021
«Ի՞նչ եք անում սենյակներում, որ լրագրողների սենյակ գալը համարում եք արժանապատվության ոտնահարում». Թագուհի Թովմասյանը` Ալեն Սիմոնյանին․ Aravot.am
«Լրագրողները կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները, ՀՀ քաղաքացուն տալիս են տեղեկություն ԱԺ ընտրված պատգամավորների գործունեության վերաբերյալ: Մենք պատգամավորներ ենք, որոնք հաշվետու են հանրությանը, մենք պետք է լինենք հնարավորինս թափանցիկ, եւ ցանկացած գործունեություն պետք է լինի հանրությանը տեսանելի: Այսինքն՝ այդ ի՞նչ եք անում սենյակներում, որ լրագրողների սենյակ գալը համարում եք արժանապատվության ոտնահարում, սա ուղղակի անընդունելի է: Լրագրողների տեղաշարժի այս սահմանափակումները նրանց իրավունքների դասական ոտնահարում է, որովհետեւ ԱԺ նախագահությունը որոշում է՝ ի՞նչ նյութ գրեն լրագրողները, ո՞ւմ մոտենան, ո՞ւմ՝ ոչ: Այսինքն` օրակարգը ձեւավորում է խորհրդարանի ղեկավարությո՞ւնը»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Թագուհի Թովմասյանը: Գրում է Aravot.am-ը։
Հիշեցնենք, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ խորհրդարանի աշխատանքը լուսաբանող լրագրողների աշխատանքը կանոնակարգվելու է` «այնպես չի լինելու, որ լրագրողները հասնեն պատգամավորների աշխատասենյակների մոտ եւ դրանք բացեն, քանի որ այդ ամենը վիրավորում է պատգամավորների արժանապատվությունը»:
Թագուհի Թովմասյանն անդրադարձավ նաեւ երեկ խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին, երբ Ալեն Սիմոնյանի հորդորով ԱԺ նիստերի ուղիղ եթերն անջատվեց: Թագուհի Թովմասյանը դա որակեց ԱԺ նախագահի կամայական որոշման արդյունք. «Այդ միջադեպի ժամանակ լրագրողներին դուրս էին հրավիրել նաեւ օթյակից, ինչը նրանց իրավունքների ուղղակի ոտնահարում է, որովհետեւ նրանք արձանագրում էին այն խայտառակ պատկերը, որն առկա էր ԱԺ դահլիճում, այն հայհոյանքները, որը պատգամավորները տալիս էին միմյանց: ՀՀ քաղաքացին պետք է իմանա, թե ինչով են զբաղված խորհրդարանի դահլիճում իրենց կողմից ընտրված պատգամավորները»:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1114 դիտում
15:49 25-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է ալկոհոլային խմիչքի և ծխախոտի ապօրինի շրջանառության դեպքեր (տեսանյութ)
1411 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ