211652_close_icon
views-count1140 դիտում article-date 13:55 12-08-2021

ՆԱՏՕ-ի օդուժի ակտիվությունը Սև ծովի երկնքում եռակի աճել է

ՆԱՏՕ-ի հետախուզական օդուժի թռիքների ինտենսիվությունը Սեւ ծովի ջրատարածքում ընթացիկ տարում աճել է գրեթե եռակի: Այդ մասին հայտնել է Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմաօդային ուժերի եւ հակաօդային պաշտպանության չորրորդ բանակի հրամանատար Նիկոլայ Գոստեւը, տեղեկացնում է ria.ru-ն։

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի երկրները վերջին ժամանակներս անկեղծ հետաքրքրություն են ցուցաբերում Ռուսաստանի հարավային սահմանների նկատմամբ: «Անցյալ տարվա համեմատությամբ գրեթե եռակի աճել է ՆԱՏՕ-ի հետախուզական օդուժի թռիչքների ինտենսիվությունը Սեւ ծովի ջրատարածքում: Համեմատության համար նշենք, որ 2019 թվականին պատասխանատվության հարավային գոտում մեր արեւմտյան գործընկերների օդուժը կատարել է 270 հետախուզական թռիչք, 2020 թվականին՝ շուրջ 530, իսկ այս տարվա սկզբից ի վեր՝ ավելի քան 560»,-ասել է Գոստեւը «Ռուսաստանի հարավի ռազմական լրաբեր» թերթին տված հարցազրույցում:

Նա նշել է, որ ԱՄՆ-ի հետախույզ ինքնաթիռներին եւ անօդաչուներին միացել են Ֆրանսիայի ինքնաթիռները, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի միավորված զինված ուժերի տակտիկական օդուժը:

Նմանատիպ նյութեր