211652_close_icon
views-count1458 դիտում article-date 16:39 11-08-2021

ԱԺ նախագահն առաջարկեց «զրոյացնել» այսօր տեղի ունեցած միջադեպը․ Sputnik Արմեինա

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր ելույթում, դիմելով խորհրդարանական բոլոր խմբակցություններին, առաջարկեց «զրոյացնել» այսօր տեղի ունեցածը։ Գրում է Sputnik Արմեինա-ն։

«Հարգելով ՀՀ քաղաքացիներին, համարենք, որ այսօր սպառել ենք իրենց  համբերությունը և վերջացնենք այս հռետորաբանությունը։ Սա համարեք իմ խորհրդանշական ձեռքը, որ մեկնում եմ ձեզ։ Ես համարում եմ, որ մենք կարող ենք և պետք է աշխատենք միասին»,– ասաց Ալեն Սիմոնյանը։

Հիշեցնենք՝ ԱԺ նիստում այսօր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն իր ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվանել էր «կապիտուլյանտ Նիկոլ», ինչից հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն անջատել էր նրա խոսափողն ու պատգամավորին դուրս հրավիրել ԱԺ ամբիոնից։

Իրավիճակն ավելի էր սրվել ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ելույթից հետո։ Ալեն Սիմոնյանն արձագանքել էր, թե ՀՀ քաղաքացիները գնահատական տվել են, թե ով է «կապիտուլյանտը» եւ ով «հողատուն»։ «Հայաստան» խմբակցության պատգամավորները տեղից արձագանքել էին Սիմոնյանի հայտարարությանը, իսկ երբ Ալեն Սիմոնյանին այլևս չէր հաջողվել հանդարտեցնել բորբոքված կրքերը, նա ԱԺ դահլիճ էր հրավիրել անվտանգության աշխատակիցներին և հանձնարարել անջատել ուղիղ եթերի հեռարձակումը։

ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից հետո կային պատգամավորներ, ովքեր գրանցվել էին այդ թեմայի վերաբերյալ ելույթ ունենալու համար: Ալեն Սիմոնյանն իր ելույթում առաջարկեց հանել ելույթներն ու հանուն քաղաքացիների փակել այդ թեման, ինչը ընդդիմադիր գործընկերները չմերժեցին:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր