«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ՍԴ-ում վիճարկելու են Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահի պաշտոնում ընտրությունը
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն օգոստոսի 10-ին դիմում են ներկայացրել ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու 2021թ. օգոստոսի 2-ի ԱԺ որոշման սահմանադրականությունը։
Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» դաշինքի կայքը:
Ըստ աղբյուրի՝ ՍԴ-ում որպես ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: